416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայ պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

12:56
08 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:

Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:

Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:

Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝

Ատրճանակ ձև
Անհատական
Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր
Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր

Թիմային
Արմեն+Էդիտա՝ 5-րդ տեղ

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը:

Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն:

Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:

19 մարզաձևերում խաղարկվել է մեդալային 273 հավաքածու:

Երեկ՝ օգոստոսի 7-ին, կայացել է Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մասնակից 13 պետությունների մարզական պատվիրակությունների ներկայացուցիչները և պատանի մարզիկները:

Միջոցառման ավարտից հետո կայացել է Խաղերի պաշտոնական դրոշի փոխանցումը Յակուտիային: Հենց այնտեղ 2024 թվականի ամռանը կկայանան «Ասիայի երեխաներ» 8-րդ մարզական խաղերը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
21:59
17 Ապրիլի 2023
ԵԱ. ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (67 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում
21:25
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականը 10-րո րոպեին բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը. ՎԻԴԵՈ
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում