Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
18:15
18 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշ Էմրան Օգմանօղլուին։
Քառորդ եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով՝ հօգուտ Հարությունյանի (61 կգ քաշային կատեգորիա): Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։-0-
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում