ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում մրցում է Թուրքիայի հավաքականի հետ:
10-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը։ Այս պահին Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթում է Թուրքիայի հավաքականին, ընթանում է խաղի 23-րդ րոպեն:
Գոլի կադրերը կարող եք դիտել
հետևյալ հղմամբ:-0-