ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 21-ամյա հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում անցկացվող Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում հաղթել է Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։
«Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ», - հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան Facebook-յան իր էջում։-0-