Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 93 տարեկանում էլ մարզվում է (ՎԻԴԵՈ)
11:52
14 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 93 տարեկանում էլ շարունակում է ամեն օր մարզվել։
Ազարյանի մարզանքից տեսանյութ է հրապարակվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook–յան էջում։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ Ազարյանը ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։–0–