Մխիթարյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմային» «Պարմայի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
10:27
09 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իտալիայի առաջնության 31–րդ տուրի շրջանակում «Ռոման» 2։1հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
43–րդ րոպեին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Մխիթարյանը դուրս էր եկել դաշտ մեկնարկային կազմում, նա փոխարինվեց 90–րդ րոպեին։
Մխիթարյանի փոխանցմամբ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խփեց «Ռոմայի» հաղթական գոլը։
«Ռոման» զբաղեցնում է 5–րդ տեղը մրցաշարային աղյուսակում, ակումբը վաստակել է 51 միավոր։
Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ նաև նախորդ տուրում` գրավելով «Նապոլիի» դարպասը։ Այն ժամանակ «Ռոման» պարտվեց 1։2 հաշվով։–0–
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել