ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի կարողանում համաձայնեցնել նոր պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է
championat.com–ը` հղում անելով Corriere della Sera–ին։
Աղբյուրի հաղորդմամբ, 33–ամյա Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մի պայմանով` իտալական ակումբը պետք է նրան առաջարկի երկու տարվա պայմանագիր` մեծ աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել «Արսենալից» 2019թ.–ին` վարձակալական հիմունքներով, իսկ մեկ տարի անց պայմանագիր է կնքել «Ռոմա»–ի հետ։ Այս խաղաշրջանում 33–ամյա կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 26 հանդիպումներում, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Այս տարվա մարտի սկզբին Մխիթարյանը
հայտարարեց, որ ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։–0–