ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ներկայացուցիչը սկանդալ է հրահրել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում։
Նա հրաժարվել է սեղմել չեմպիոն հռչակված Գարիկ Կարապետյանի (96 կգ) ձեռքը Հայաստանի օրհներգի հնչելուց հետո:
Նշենք, որ մինչև 20 տարեկանների մրցաշարում 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 367կգ արդյունք։
Հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնության համար Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր միայն թուրք Էմրե Օզթուրքը, սակայն մեր ծանրորդը հաղթանակ տարավ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում