416.42
4.41
388.05
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)

14:52
11 Ապրիլի 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ), հաղորդում է armsport.am–ը։

Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը, Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

Թաիլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Մայիսի 2024
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է World Challenge Cup մրցաշարի հաղթող (ՖՈՏՈ)
Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր․ ՖՈՏՈ
21:15
20 Մայիսի 2024
Հայ ըմբիշները նվաճել են 9 մեդալ մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտված մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել․ ՎԻԴԵՈ
21:15
07 Մայիսի 2024
Հայաստանի ուշուի հավաքականը 12 մեդալ է նվաճել Ստոկհոլմում կայացած Եվրոպայի 19–րդ առաջնությանը
Ուրախությամբ նշենք ,որ ունենք 7 չեմպիոն, 2 փոխչեմպիոն և 3 բրոնզե մեդալակիր
11:23
29 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն (ՎԻԴԵՈ)
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն․ ՎԻԴԵՈ
09:56
29 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
2 արծաթ և 5 բրոնզ. հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
10:31
26 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար (ՎԻԴեՈ)
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ․ ՎԻԴԵՈ
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ