Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
21:23
21 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:-0-
Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում