416.21
4.16
388
+21
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրիի խանութներում վաճառվել է 80% խոնավության զանգվածային մասով հավի կրծքամիս (ՖՈՏՈ)

18:17
17 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:

Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում:

Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը:

Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:

курица, Гюмри, нарушения

Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս:

курица, Гюмри, нарушения

«Գլենդել» և «Կինգ» իրացման կետերում առկա հավի կրծքամսի խմբաքանակներից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ներկայցնելու նպատակով: Արդյունքում «Գլենդել» սուպերմարկետից վերցված հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է Լիստերիա խմբի Listeria monocitogenes մանրէ, իսկ խոնավության զանգվածային փաստացի մասը կազմել է 80%:

«Նշված խմբաքանակը ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի, ուստի դրա իրացումը կասեցվել է, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել:
Այժմ Տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊԸ-ում, մատակարարի մոտ, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները