417.11
4.21
388.01
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է. վարչապետի խոսնակ

18:55
19 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է, հինգշաբթի լրագրողներին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 18–ին բավարարեց Հայաստանի գլխավոր դատախազ նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որում նա պահանջում էր մերժել իրեն 10 տարի առաջ առաջադրված դատական ակտը, ըստ որի նա մեղավոր էր ճանաչվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ուժի կիրառման համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Մեղադրանքի համաձայն, Ջհանգիրյանը, չենթարկվելով իրավապահների պահանջներին, մտել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության գլխավոր վարչության վարչական շենք, հարվածել ոստիկանին, ինչպես նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը։

«Մենք շատ վճռական քայլեր ենք ձեռնարկում իրավական պետության ձևավորման ուղղությամբ։ Կարծում եմ, որ դա (Ջհանգիրյանի արդարացումը` խմբ.) կարևոր իրադարձություն է, և նախադեպերը պետք է շարունակվեն, քանի որ կան բազմաթիվ դեպքեր, երբ ինչպես նախորդ իշխանությունները, այնպես էլ նրանց օրոք գործող դատական համակարգն անարդար են վարվել»,– ասաց Կարապետյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, դա կարող է լավ օրինակ դառնալ նախկին պաշտոնյաների համար, ովքեր վճռականորեն կպայքարեն իրենց իրավունքների վերականգնման համար, և այս դիրքորոշումը բխում է պետության շահերից։

Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ջհանգիրյանի օրինակին կհետևի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատիժ է կրել Երևանում 2008 թվականի մարտի 1-2–ի անկարգությունների կազմակերպման մեղադրանքով, Կարապետյանը նշեց, որ այդ հարցում վարչապետն անմասն է մնում։

«Նա սպասում է այլ օրինակների, որ իր դիմումը չդիտարկվի որպես ճնշման հնարավորություն։ Դրանից հետո, հավանաբար, ինչ–որ փուլում նա կարող է և միանալ, և ես խորապես համոզված եմ, որ արդարացում անպայման կլինի։ Ակնհայտ է, որ անօրինական գործողություններ են եղել իրավապահների կողմից, և ես ուրախ եմ, որ պատմության այդ էջերը բացվում են»,– ասաց Կարապետյանը, հույս հայտնելով, որ արդար որոշումներ կկայացվեն։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից