420.12
4.26
387.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին–Փաշինյան բանակցություններն անհրաժեշտ են և սպասված․ Պեսկով

14:11
08 Մայիսի 2024

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհրաժեշտ և սպասված է անվանել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք կանցկացվեն այսօր՝ մայիսի 8–ին Մոսկվայում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսված բանակցությունները, որոնք կանցկացվեն այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված երկու կողմից», – նշել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ Կրեմլում փաստել էին, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։ Երևանը չի հերքում կուտակված խնդիրների առկայությունը՝ պատրաստակամություն հայտնելով բարձրաձայնել և քննարկել դրանք «հանուն հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով», ինչպես նախօրեին ասել էր Փաշինյանը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: