ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, վարորդը փախուստի է դիմել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին ժամը 07:15-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Загружается новость ... "Лево"
Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտեը) 2-րդ մասի րև 244 հովածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու մահացածի ինքնությունը: –0–