ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Աշտարակ քաղաքի մուտքի մոտ, բախվել են Nissan Tiida մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–