416.29
4.22
388.08
+12
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ

12:17
14 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), կազմվել քննչական խումբ:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում գործող ավտովերանորգման կետի դիմաց Սամվել Կարապետյանի և նույն գյուղի՝ 1985 թվականին ծնված բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինիս, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի՝ տուժողի անմիջապես կողքին և ավտովերանորոգման կետում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել Ս.Կարապետյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, այնուհետև նշված վայրից փոքր-ինչ հեռանալով՝ իջել է ավտոմեքենայից ու դարձյալ կրակոցներ արձակել, որից հետո ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված փամփուշտի մնացորդներ և 3 հատ պարկուճ, արնանման հետքեր, ականատես վկաների հարցաքննություն, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքի տեսանկարահանող սարքերը, ենթարկվել զննության, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, նրա մարմնից հանված հրազենային բեկորների մասնիկները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Գեղանիստ գյուղի՝ 1985թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող՝ իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև կասկածյալի կողմից վարած ավտոմեքենան, որի սրահի զննությամբ հայտնաբերվել է ևս մեկ կրակված պարկուճ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: