ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս է բերվել 7-րդ զոհի մարմինը:
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են», - գրել է նա Facebook-յան իր էջում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում