ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։25-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350 մակնիշի ավտոմեքենան և HOVO մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգու, որոնցից մեկին մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ից դուրս են բերել փրկարարները, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնային, նրանք հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում