ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին Երևանի կենտրոնում այրվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը։
Հրդեհը բռնկվել է ռեստորանին կից շինության տանիքում։
Այս պահին ամբողջությամբ այրվել է փայտյա տանիքը, այրվում են երկրորդ հարկի փայտյա ծածկերը։ Հրշեջները փորձում էին մեկուսացնել կրակը, քանի որ վտանգ կար, որ հրդեհը կտարածվի դեպի «Դոլմամայի» շենք։ Տեղում աշխատում են մարտական հաշվարկներ։
Այս րոպեներին հրդեհը տարածվել է դեպի «Դոլմամա»։–0–