ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է, կրակոցներն արձակում են շների վրա։
Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։
Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ: Քրեական հետախուզության բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Էդգար Մ-ին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հրացանը հայտնաբերվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում