ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։
Загружается новость ... "Лево"
Ըստ shamshyan,com-ի՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ ռուսական համարանիշներով Kia մակնիշի ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Հենց վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։-0-