Երևանում 3 վարորդ կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի (ՎԻԴԵՈ)
21:10
10 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
«Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր», – նշվում է ոստիկնության հաղորդագրության մեջ։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։
ՃՈ–ն կոչ է անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։–0–