416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Երևանում գրանցված խոշոր ավտովթարի կադրերը. կա 5 տուժած (ՎԻԴԵՈ)

11:00
16 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է փետրվարի 14-ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից։

Փետրվարի 14-ին, ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի և Nissan March ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes–ը կողաշրջվել է, Nissan-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, իսկ կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Վարանյանին։

Կայքի հաղորդմամբ, հիվանդանոց են տեղափոխվել Nissan-ի մեջ գտնվողներ՝ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Արմեն Մկրտչյանը, 29-ամյա Դավիթ Վարդանյանը, 28-ամյա Գայանե Սարգսյանը, ինչպես նաև Mercedes-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Կարապետյանն ու 25-ամյա Մարատ Խաչատրյանը։ Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը։ -0-

Տեսանյութը` shamshyan.com–ի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: