ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ, հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Загружается новость ... "Лево"
«Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ, ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում