416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Telegram-ը`թմրանյութերի վաճառքի վայր. Երևանում մի խումբ անձինք Telegram–ով թմրանյութեր են վաճառել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

19:03
22 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում պարզեցին, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ»  էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու։

Հետագայում պարզվեց նաև հանցավոր մեխանիզմը։ Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու եղբայրը մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում մարիխուանա և սփայս են թաքցնում։ Հետագայում լուսանկարում են այդ վայրերը և լուսանկարներն ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը։ Նա էլ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, համակարգչով հետևում է «Տելեգրամ» հավելվածում բացված «Նարկո սմայլ» անվամբ էջի նամակագրությանը և թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ ամուսինն ու տեգրը թաքցրել են թմրամիջոցները։

Загружается новость ... "Лево"

33-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա եղբայրը հայտնաբերվեցին ու, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 42 գրամից ավելի սփայս։

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Հայտնաբերվեց 37 գրամ մարիխուանա։

«Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը հանցավոր կապի մեջ է Շենգավիթում բնակվող 34-ամյա մի տղամարդու հետ, որը նույնպես թմրամիջոցներ է իրացնում՝ «Տելեգրամում» բացված «Խոտաբիչ» էջի միջոցով։ Նրանց հաջողվեց պարզել նաև, որ այդ էջի նամակագրությանը ևս հետևում է 33-ամյա տղամարդու կինը։ 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 գրամից ավելի մարիխուանա։ Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահներին հայտնի դարձավ նաև, թե նրանք ումից են թմրամիջոցները ձեռք բերել։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող՝ 30, և Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 47-ամյա տղամարդկանց մասին է։ Նրանք ևս հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երևանցու խուզարկությամբ մի քանի տասնյակ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր ու 14 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թաիրովցու բնակարանը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 350 գրամից ավելի մարիխուանա։

Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հայտնաբերվել, բերման է ենթարկվել նաև վերը նշված կազմակերպված խմբի, այսպես ասած՝ պարագլուխը, որը նույնպես կալանավորվել է։

Ոստիկանությունից արձանագրում են, որ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։

«Միջոցառումները շարունակվում են՝ նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: