416.29
4.22
388.08
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում

00:06
16 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-յան իր էջում հրապարակել է այն հասցեները, որտեղից վաղը՝ մայիսի 16-ին, ժամը 08:00-ին մեկնարկելու են ավտոերթերը:

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)

Սաղաթելյանը կիրակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժումն առաջիկա օրերին պետք է իր ընդդիմադիր գործունեության մեջ դուրս կգա նոր մակարդակի վրա: Այսպես, երկուշաբթի՝ մայիսի 16-ին առավոտյան 08:00-ից անցկացվելու են ավտոերթեր և անհնազանդության ակցիաներ ողջ քաղաքում, ընդհուպ մինչև մետրոյի արգելափակում: Երեքշաբթի՝ մայիսի 17-ին կրկին ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները, որոնք կկազմակերպվեն 80-100 խմբերի ուժերով: Նույն օրը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: