416.29
4.22
388.08
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները

14:38
11 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները։

«Իրավիճակը տարածաշրջանում մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 4–ին ԱԳՆ–ն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման կապակցությամբ` կոչ անելով երկու կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը։ Հաստատում ենք բոլոր հարցերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարություններին համապատասխան կարգավորելու անհրաժեշտությունը», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին, որը պետք է լուծվի 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 6–րդ կետի հիման վրա, այդ կետով նախատեսվում է, որ առաջիկա երեք տարում, կողմերի համաձայնությամբ, կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը։
«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես բարձր մակարդակում, այնպես էլ Պաշտպանության նախարարության, Արտգործնախարարության և այլ գերատեսչությունների մասով», – ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ կապերն ուղդված են երկու կողմերի համար ընդունելի որոշումներ գտնելուն։

«Հաշվի առնելով, որ խնդիրը զգայուն է` չենք հրապարակի քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները», – հայտարարել է Նեչաևը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: