416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան խախտում է ՆԱՏՕ–ի միասնականությունը. Պոմպեոն` Ղարաբաղում թուրքական սադրանքների մասին

22:29
01 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեքշաբթի ՆԱՏՕ–ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմում, հայտարարել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին ու գործողություններին` այդ կերպով խախտելով դրա միասնականությունը։

Այս մասին հայտնել է Լուրերի աթենքյան–մակեդոնական գործակալությունը` հղում անելով հունական դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մասնավորապես, նրանց խոսքերով, Պոմպեոն նշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Արևելյան Միջերկրածովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններին` «նույն դիվանագիտական աղբյուրների համաձայն Պոմպեոն ընդգծել է, որ լարվածության թուլացման մեխանիզմը, որը Թուրքիայի մեղքով չի աշխատում, պետք է վերագործարկվի»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: