Դիակը ձեռքով է արել դագաղից, բայց հարազատները նկատել են դա միայն թաղման տեսանյութը դիտելուց հետո (ՎԻԴԵՈ)
17:35
20 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում տարածվել է տեսանյութ Ինդոնեզիայի Մանադի քաղաքում տեղի ունեցած թաղման արարողությունից։
Загружается новость ... "Лево"
Օպերատիվը նկարահանել է թաղման ժամանակ սգացող հարազատներին, այնուհետև կադրում երևացել է գերեզմանափոսն իջեցվող դագաղը։ Եվ հենց այդ ժամանակ սկսվում են միստիկ երևույթներ։ Դագաղի կափարիչի վրա արված փոքրիկ պատուհանից երևում է հանգուցյալն ու ձեռքը, որը շարժվում ու կպնում է ապակուն, գրում է life.ru–ն։
Սկզբում տեսանյութի հեղինակը չի նկատել որևէ արտառոց բան։ Նայելով մի քանի անգամ կադրերը` նա տեսել է հանգուցյալին, որը թափահարում է ձեռքը։ Տեսանյութը հայտնվել է համացանցում ու առաջացրել բուռն քննարկումներ։ Ոմանք կարծում են, որ հանգուցյալը կենդանացել է, մյուսները մտահոգվում են, որ մարդն ընդհանրապես չի մահացել։
Գիտնականներն իրենց հերթին նշել են, որ չափազանց ցածր է այն բանի հավանականությունը, որ մարդուն կարելի է սխալմամբ մահացած համարել։ Ամենայն հավանականությամբ դիակը շարժվել է փայտացվածության պատճառով։ The Sun–ը նշում է, որ 2019թ.–ին Medical News Today ամսագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու մարմինը կարող է ինքնուրույն շարժվել անգամ մահից հետո։–0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ