Արցախյան կերակրատեսակը` Culinary Taste of Culture ցուցահանդեսի հաղթող (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
21:15
14 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի հագանի (Artsakh hagani) արցախյան կերակրատեսակն առաջին տեղն է նվաճել Culinary Taste of Culture միջազգային էքսպո ցուցահանդեսի Լավագույն ազգային կերակրատեսակ անվանակարգում: Այս մասին հայտնել է «Yerevan FoodFest»-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը Facebook-ի իր էջում:
Culinary Taste of Culture-ն անցկացվում է Եգիպտոսում հինգ տարի անընդմեջ:
«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Եվ արդեն առաջին տարին չէ, որ հաջողությամբ իրականացնում են հայկական խոհանոցի առաջխաղացման և երկրի ճանաչելիության բարձրացման առաքելությունը», - գրել է նա: -0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ