416.29
4.22
388.08
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով (ՖՈՏՈ)

14:41
15 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Երանուհի Մելիքյանը Հայաստանը ներկայացրել է Miss Earth «Միսս Երկիր 2020»  գեղեցկության միջազգային մրցույթում։ Այս մասին հաղորդում է ԵՊԲՀ-ի կայքում:

Загружается новость ... "Лево"

«Աշխարհում կա ավելի քան 70 հազար գեղեցկության մրցույթ. դրանցից լավագույն 4-ը՝ Miss World-ը,  Miss Universe-ը, Miss International-ն ու Miss Earth-ն են։ Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի ներկայացուցիչը լինել նման հեղինակավոր միջազգային մրցույթում։ Այս տարի աշխարհի բոլոր գեղեցկության մրցույթները չեղարկվել էին Covid-19 համավարակի պատճառով: Միայն Miss Earth-ը փորձեց այլընտրանքային լուծում գտնել՝ պատմության մեջ առաջին անգամ մրցույթն անցկացնելով օնլայն տարբերակով։ Պայմանագիրը կնքվել է և մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի սկզբին՝ մինչ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմը»,- մանրամասնել է Երանուհի Մելիքյանը:  

Ерануи Меликян.jpg

Նրա խոսքով, մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 29-ին։ Չնայած պատերազմական իրավիճակում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես դժվար էր, բայց սովորողին հաջողվում է պատվով ներկայանալ, բարձրաձայնել մեր երկրի պատերազմական իրավիճակի մասին, ծանոթացնել մեր տեսակին և մշակույթին։

Հայաստանի ներկայացուցիչը ազգային տարազի փուլում արժանանում է բրոնզե մեդալի:

«Արդյունքը եղավ ազգային տարազի փուլում բրոնզե մեդալը։ Նրանք մեկնաբանեցին, որ Հայաստանի ներկայացուցիչը կարծես արտահայտեր իր ազգի սրտի տրոփյունը և որ նա շատ համահունչ էր իր ազգային հագուստի հետ։ Տարազը ընտրել էինք «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ այդ դժվար պահին մեզ տրամադրեցին Արցախի լավագույն տարազներից մեկը»,- պատմել է ԵՊԲՀ սովորողը: 

Նշվում է նաև, որ Երանուհու եղբայրը կամավորների շարքում էր և գտնվում էր առաջնագծում պատերազմի օրերին։

Ерануи Меликян.jpg

«Ապրում էինք ամեն օրվա զանգով։ Դա կհասկանան նրանք, ովքեր պատերազմի դաշտում հարազատ ունեին: Հասկացա, որ եթե նա մարտընչում է այնտեղ, մենք պարտավոր ենք պայքարել այստեղ: Սկսեցինք այդ հարթակը օգտագործել մեր երկրում տիրող իրավիճակի մասին մյուս մասնակից 89 երկրին տեղեկացնելու համար։ Բոլոր ուղիղ եթերների ընթացքում իմ գլխավերևում երևում էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ես հաճախ էի խոսում պատերազմական իրավիճակի մասին: Եվ դա տվեց որոշակի արդյունք։ Նրանք սկսեցին արդեն իրենք հետաքրքրվել ներկա իրավիճակով»,- հավելել է կլինիկական օրդինատորը:

Նորաձևության բնագավառում Մելիքյանն իր քայլերը սկսել է 13 տարեկանից: Նշում է, որ սիրով է համատեղում երկու մասնագիտությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ