ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ շոումեն, Comedy Club–ի համահիմնադիր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան իր ամուսնուն այս տարի յուրահատուկ նվեր է մատուցել:
Ժաննան իր Instagram-յան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է տոլմայով կաթսա, որն էլ, ինչպես տեսանյութից պարզ է դառնում, տորթ էր:
«Հայտնի աֆորիզմի համաձայն, «Տղամարդու սրտին տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով»»,- տեսանյութին ու լուսանկարներին կից գրել է Մարտիրոսյանի կինը և ակնարկել գարնանն իր գալիք ծնունդի մասին՝ նշելով. «Հույս ունեմ, որ նվեր ընտրելիս Գարիկին կօգնի հայտնի «Աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են» (Իրական ադամանդները) աֆորիզմը»:-0-