ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Загружается новость ... "Лево"
«Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր»,- նշել է Կարապետյանը՝ վերջինիս լուսանկարը հրապարակելով: -0-