416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փայլուն հաղթանակ. Գրիշա Մելքոնյանը վստահ հաղթանակ է տարել ММА-ում (ՎԻԴԵՈ)

10:15
03 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ Մուրոմ քաղաքի մարտիկներին պահանջվել է ընդամենը երկու ռաունդ՝ «ММА Серия-47» խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մրցաշարում հաղթելու համար:

Նրանք երկուսով օկտագոնում ընդհանուր առմամբ անցկացրել են մոտ երեք րոպե, որի ընթացքում հաղթել են ադրբեջանցի և ղրղըզ մրցակիցներին: Երկու մարտիկներն էլ մենամարտերն ավարտել են ժամկետից շուտ նոկաուտով առաջին իսկ ռաունդում:

Ինչպես հաղորդում է murom360.ru-ն, մարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել Գրիշա Մելքոնյանը: Նա ուժերը չափել է Ազիզբեկ Քելդիբեկ Ուուլուի հետ: Հանդիպումը տևել է 2 րոպե 31 վայրկյան: Հանդիպման ելքը որոշել է ընդամենը մեկ հարված, որից հետո Ազիզբեկն այլևս չի կարողացել ոտքի կանգնել: Մինչ այդ, ինչպես նշում էին մեկնաբանները, մենամարտը մրցակցային էր: Թվում էր, թե սպասվում է երկար ու համառ պայքար:

Գրիշան նշում է, որ մենամարտն անցել է, ինչպես պլանավորել էին: Մարզիկը տրամադրվել էր տանել վառ հաղթանակ, ցանկալի էր՝ ժամանակից շուտ: Եվ դրված խնդիրը կատարել է: Հաղթանակից հետո մարզիկը շնորհակալություն է հայտնել «Մոլոտ» խառը մենամարտերի ակումբի ամբողջ թիմին:

Երեկոյի 10-րդ մենամարտում ուժերը չափել են Սերգեյ Բոբրիշևն ու Ուլվի Գահրամովը: Մարզիկը ռինգ է դուրս եկել Ալեքսանդր Մալինինի «Այսբերգ» երգի հնչյունների ներքո: Մենամարտը երկար չի տևել: Սերգեյն ընդամենը 57 վայրկյանում 17 դիպուկ հարված է հասցրել, ինչից հետո տարել է վստահ հաղթանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
26 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար (ՎԻԴեՈ)
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ․ ՎԻԴԵՈ
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել