ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով գրավել է թիմային առաջին տեղը, հաղորդում է
armsport–ը։
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել:
ԵԱ-ի չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և կանանց հավաքականի 19-ամյա մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
ԵԱ-ի փոխչեմպիոններ են հռչակվել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):–0–