ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Ինչպես հայտնում է CBS-ի լրագրող Բեն Ջեյկոբսը, ՄՅՈւ-ի նախկին հարձակվողի գործակալը կապ է հաստատել Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է
armsport-ը։
Նշվում է, որ կողմերը բանակցություններ են վարում։
Ակումբի համասեփականատեր Տոդ Բոելին կողմ է այս տեղափոխությանը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը վստահ չէ, որ Ռոնալդուն անհրաժեշտ է «Չելսիին»։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակ ունի։-0-