ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 4։0 հաշվով ջախջախել է եգիպտացիներին նախօրեին Աստանայում մեկնարկած Աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում։
Բոլորս չորս հանդիպումներն ավարտվել են հայ շախմատիստուհիների հաղթանակով։
Երկրորդ տուրում մեր շախմատիստուհիներն ուժերը կչափեն աշխարհի գործող չեմպիոնների` ռուսների հետ։
Загружается новость ... "Лево"
Կանանց մրցաշարում Աշխարհի ուժեղագույն թիմի կոչման համար պայքարում են Հայաստանի, Հունգարիայի, Վրաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի հավաքականները։
Հայկական հավաքականի կազմում ներառված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։
Տղամարդկանց հավաքականների մրցումներում Հայաստանը ներկայացված չէ։
Առաջնությունը կավարտվի մարտի 15–ին։–0–