ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմում: Այս մասին նշվում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայաստանում մարտի 28–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–