416.73
4.22
388.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Միզապարկի հեռացում և «նոր միզապարկի» ձևավորում. Երևանում հերթական բարդ վիրահատությունն են կատարել (ՖՈՏՈ)

11:51
10 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ 

Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։

Загружается новость ... "Лево"

Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում են միզապարկի ուռուցքների բուժման ուղեցույցներով հաստատված բոլոր եղանակները (օրգանապահպան և միզապարկի հեռացումով): 

Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:

Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի  բերանակցումներ։ 

мочевой пузырь операция

Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում  կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ: 

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները