ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
«Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:
Ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–