Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի (ՎԻԴԵՈ)
23:29
27 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի, 9 մարդ տուժել է, հայտնում են ՀՀ Փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: