ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզում 3–րդ հարկից ընկած 1,5–ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվի: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության», – նշել է Դերձյանը Facebook–յան իր էջում` ավելացնելով, որ փոքրիկը հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։
«Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար», – հայտնել է Դերձյանը։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխան ցած ընկել շենքի 3-րդ հարկից:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում