ԵՐԵՎԱՆ, 6 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2019 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հարսանեկան բում:
Ըստ ազգային վիճագրական կոմիտեի տվյալների, առաջին կիսամյակում արձանագրվել է 7 406 ամուսնություն, ինչը 8,9%-ով ավելի է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (2018 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 6 802 ամուսնություն):
Միաժամանակ 2019 թ.-ի 1-ին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է անգամ ամուսնությունների 2017 թ.-ի նույն ժամանակատվածի ցուցանիշը, երբ գրանցվել է 7 234 ամուսնություն:
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով և կազմել է 1 793, որոնց հիմնական մասը` 857, բաժին է ընկել Երևանին: Ամենաշատ ամուսնալուծություններ գրանցվել են փետրվարին` 1448, ամենաքիչը` մայիսին` 1029:-0-