Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
20:38
26 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվում է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթը:
Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը հանդես եկավ 8-րդը՝ ներկայացնելով "Do It My Way" ստեղծագործությունը: Մրցույթի YouTube-յան ալիքում երգի պաշտոնական տեսահոլովակն արդեն հավաքել է ավելի քան 700 հազար դիտում:
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ