Հայտնի DJ–ն իր նոր հոլովակներում ցուցադրել է հայաստանյան գեղեցիկ կադրեր (ՎԻԴԵՈ)
11:41
01 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի անգլո–նորվեգացի DJ և պրոդյուսեր Ալան Ուոքերը (Alan Walker) ցուցադրել է Հայաստանի տեսարժան վայրերը հայտնի երգչուհիների հետ նկարահանած տեսահոլովակներում։
Blue տեսահոլովակում, որում երգում է նորվեգացի երգչուհի Ինա Ուրոլդսենը (Ina Wroldsen), երևում են Հերունու ռադիո-օպտիկական դիտակը, երևանյան փողոցներն ու Հայաստանի լեռները։
Ուոքերի մյուս տեսահոլովակում Somebody Like U ստեղծագործությունը կատարում է գերմանացի երգչուհի, երգերի հեղինակ Au/Ra–ն։ Այդ տեսահոլովակում ևս ցուցադրված է Երևանը, մասնավորապես` Մարզահամերգային համալիրն ու Հերունու ռադիո-օպտիկական դիտակը։–0–
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ