416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ընթերցանության առաջին մանկապատանեկան առցանց մրցույթի արդյունքներն են ամփոփվել Երևանում (ՖՈՏՈ)

15:47
21 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նախօրեին կայացել է Ընթերցանության առաջին համահայկական մանկապատանեկան առցանց փառատոն–մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Ինչպես նշեց արարողության ընթացքում նշեց Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, փառատոնը հնարավորություն ընձեռեց ընթերցանության միջոցով միավորել աշխարհասփյուռ հայ երեխաներին։

«Փառատոնը մասշտաբային հարթակ դարձավ մեկ, թումանյանական լեզվով շփման համար։ Այն դարձավ մի տոն, որտեղ չկան պարտվածներ»,– ասաց նա։

онлайн конкурс по чтению

Մրցույթի համակազմակերպիչ, «Բեմել» պրոդյուսերական ընկերության տնօրեն Տիգրան Գյուլումյանն իր հերթին կարևորեց մրցույթի մասնակիցների լայն աշխարհագրությունը։
«Մրցույթն իսկապես ապացուցեց իր համահայկական նշանակությունը, ինչի կարևոր ցուցանիշը տարբեր մայրցամաքների երեխաների մասնակցությունն էր»,– ասաց նա։

Մրցույթի ֆինալիստները ներկայացրին Թումանյանի տարբեր ստեղծագործություններ` նրանցից յուրաքանչյուրը յուրովի և վարպետորեն ընթերցեց հայ մեծ բանաստեղծի պոեմների հատվածներ։

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին երկու անվանակարգերով` առցանց քվեարկության արդյունքներ և ժյուրիի մրցանակ։

6-8 տարեկանների խմբում հաղթող դարձավ վեցամյա Անահիտ Չախուրյանը Երևանից, 9-12 տարեկանների խմբում` 11–ամյա Դավիթ Թարոյանն Օմսկից (Ռուսաստան), իսկ 13-16 տարեկանների խմբում` 13–ամյա Ամալիա Եղայանը Երևանից։

6-8 տարեկանների խմբում ժյուրիի գլխավոր մրցանակը շնորհվեց յոթամյա Զավեն Յուզբաշյանին Երևանից, 9-12 տարեկանների խմբում` Էլեն Մուշաղյանին Հրազդանից, 13-16 տարեկանների խմբում`13–ամյա Եվա Հակոբյանին Կապանից։

онлайн конкурс по чтению

Հատուկ մրցանակներ շնորհվեցին փառատոնի գործընկերներից` Թումանյանի տուն–թանգարանից, «Գուգարք» մանկական ճամբարից և «Վեգա» ընկերությունից։
Մրցույթը նախատեսված էր 6–ից 16 տարեկան երեխաների համար ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մասսայականացման և ներդաշնակ մշակութային զարգացման խրախուսման նպատակով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր փառատոնի կազմակերպիչ «Բեմել» պրոդյուսերական կենտրոնին ուղարկել երկուրոպեանոց տեսագրություն Թումանյանի ստեղծագործություններով։ Ֆինալիստները որոշվել են առցանց քվեարկության միջոցով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Ապրիլի 2024
Ռուանդայում աֆրիկացի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Հայերեն ողջույններ աֆրիկացի երեխաներից․ Ռուանդայի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո․ ՎԻԴԵՈ
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ
21:37
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ
20:38
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող «Yan Girls»  խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ