416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում (ՖՈՏՈ)

13:04
30 Հունիսի 2021
© Լուսանկարը՝ Instagram/mskataluna

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում։ Նևադա նահանգից 27–ամյա մոդել Կատալունա Էնրիկեսն արժանացել է մրցույթի թագին հունիսի 27–ին։

Ինչպես գրում է lenta.ru–ն, հղում անելով NBC News–ին, մրցույթին մասնակցել է 21 գեղեցկուհի։ Կատալունան կներկայացնի նահանգը ԱՄՆ–ի գեղեցկության մրցույթում։

Էնրիկեսը ծնվել է Ֆիլիպիններում և 10 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 2016թ.–ից սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին։ Սակայն մրցութային կարիերան չէր հաջողվում այն բանից հետո, եր մրցավարներն իմացել էին, որ նա տրանսգենդեր է։

«Ինձ խնդրեցին տրամադրել փաստաթղթեր, որոնք, իմ կարծիքով, անձնական են, ֆիզրիկապես խնդրեցին նամակ ստանալ բժշկից», – պատմում է Կատալունան։

Նրա խոսքով, դա ստորացուցիչ էր։

Դրանից հետո մոդելը հաղթել է գեղեցկության մի քանի մրցույթներում` Queen California, Queen USA 2016, Super Sireyna WWUSA, Queen of the Universe տրանսգենդերների միջազգային մրցույթում։ Հունիսի 27–ին Կատալունան հաղթել է Miss Silver State USA նախամրցույթը, որը երաշխավորել է նրա մասնակցությունը Miss USA մրցույթին։

«Miss Silver State–ն ինձ համար հիանալի փորձ էր, ինձ համար այն կանացիության և բազմազանության տոն էր», – ասել է նա։

Էնրիկեսը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և թիմին, ինչպես նաև ԼԳԲՏ հանրությանը, որի անդամներին շնորհավորել է Հպարտության ամսվա կապակցությամբ (Pride Month)։


«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են ամենասկզբից։ Իմ երկրպագուները միշտր իմ սրտում են։ Իմ հաղթանակը ձեր հաղթանակն է», – գրել է Էնրիկեսը Instagram–ում։

Հիմա Կատալունան նախատեսում է մասնակցել է «Միսս ԱՄՆ» մրցույթին, որը կանցկացվի նոյեմբերին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: