418.24
4.2
388.01
+11
Եղանակը Երևանում
Հայ

Խովաևը միացել է աշխատանքին. բանակցությունները հիմնված են Ադրբեջանի առաջարկների վրա. Զախարովա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

21:38
20 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերելը խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Загружается новость ... "Лево"

«Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, առաջիկայում համաձայնեցված է նրա այցը Բաքու»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ երկխոսության հիմքում ընկած են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը և «Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին»։

«Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են առաջնորդների հայտարարության մշակման անփոխարինելի փորձի վրա, որը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, իրական հեռանկարներ բացեց համալիր հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար», - ասել է նա:

Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: