Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
10:36
16 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Խորվաթիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամատի ֆեդերացիան Facebook–յան իր էջում, պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոմզե մեդալ։
Առաջիկա օրերին բռնցաամարտում ուշադրությունը սևեռվելու է արդեն Սերբիայի վրա, որտեղ կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու է 13 տղա և 6 աղջիկ։
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար