418.24
4.2
388.01
+11
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում նախօրեին կորած 57–ամյա տղամարդը հայտնաբերվել է

13:48
16 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 15-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Փրկարարները, ոստիկանության 5 աշխատակից և 30 բնակիչ «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Загружается новость ... "Лево"

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: 

«Ապրիլի 15-ին, ժամը 09:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 20 փրկարար ծառայող», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մոտ 50 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են ծավալվել Բերդ համայնքի «Եղիշավան», «Պողոսի տղուտ», «Դյուզեր», «Ճիկլոպնի», «Չխուր», «Գյոռեր» և «Քրքրուտ» կոչվող հանդամասերում:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են 23 փրկարար ծառայող, ոստիկանության Բերդի բաժնի 4 աշխատակից և համայնքի 20 բնակիչ:

Ժամը 20:00-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ քաղաքացին անվնաս հայտնաբերվել է Բերդ համայնքի «Պառավի պունկտ» կոչվող հանդամասում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից